Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվարին աճել է 2.9 անգամ
Advertisement 1000 x 90

Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվարին աճել է 2.9 անգամ

Հայաստանում 2017թ. հունվարին արտադրվել է 1 մլն 831.2 հազար լիտր կոնյակ։ Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 187.5 տոկոսով կամ մոտ 2.9 անգամ։

2016թ.-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21 մլն 529.2 հազար լիտր։ 2015թ․-ի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։

2014թ․-ին անկումը կազմել էր 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ:

2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր:

2011 թվականին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժ ամային  2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ: