
Արցախցի մարզիկները փետրվարի 22-25-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում կայացած խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությանը: Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ Արցախից մասնակցել են 4 մարզիկ և 1 մարզիչ:
«Իրենց քաշային կարգերում մրցանակային 3-րդ տեղ են գրավել Դավիթ Քոչարյանը (52կգ) և Մարատ Բարսեղյանը (57կգ)»,- ասել է Գ. Աղաբալյանը: