Meizu ընկերությունը Բարսելոնայում ընթացող MWC 2017–ում չներկայացրեց նոր սմարթֆոն, սակայն ուներ այլ անակնկալ: Ընկերությունը ներկայացրեց գերարագ լիցքավորման երրորդ սերնդի տեխնոլոգիա՝ Super mCharge:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ Super mCharge-ը գադջետների լիցքավորման մակարդակը բարձրացնում է նոր, լիովին տարբերվող հարթակ:
Super mCharge-ն օգտագործում է 11V/5A միացուցիչ, ինչ ենթադրում է լիցքավորման մաքսիմալ հզորություն:
Super mCharge-ի միջոցով սմարթֆոնի ամբողջական լիցքավորման համար կպահանջվի 20 րոպե: Իհարկե, մարտկոցները տարբեր են լինում, բայց սա փորձարկումների արդյունքում առաջացած միջինացված տաբերակն է:
Այս տեխնոլոգիայի առավելություններից մեկնլոգիայի առավելություններից մեկը այն է, որ լիցքավորման ընթացքում մարտկոցը չի տաքանա ավելի, քանի 39 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Հիշեցնենք, որ այս օրերին Բարսելոնայում տեղի է ունենում MWC 2017 համաշխարհային կոնգրեսը: Սա տարվա ամենասպասված և կարևոր միջոցառումներից է ՏՏ ոլորտում: Համաշխարհային կոնգրեսի ընթացքում սմարթֆոն արտադրող ընկերությունները ներկայացնում են իրենց աշխատանքը վերջին տարվա ընթացքում, ինչպես նաև՝ ապագա պլանները:
Սիրարփի Աղաբաբյան