
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը 2774 միավորով 9-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն 10-յակում են նաև Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Լագրավը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը և Շախրիյար Մամեդյարովը: