Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց չորս շարժական կինոթատրոն կտրամադրի:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` մարտի 2-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում, նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը շարժական կինոթատրոնների վերաբերյալ հուշագիր կստորագրեն։
Այդ հուշագրով կողմերը պայմանավորվում են, որ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն:
Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում և Արցախում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։