
Կիևի Վերնադսկու անվան գրադարանում մարտի 1-ին կայացել է «Հայկական գիրքն Ուկրաինայում. 400-ամյա պատմություն» բացառիկ ցուցահանդեսը և դրա վերաբերյալ քննարկում: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, ցուցահանդեսում ներկայացվել են 14-րդ և 16-17-րդ դարերում Ուկրաինայի տարածքում ստեղծված հայերեն ձեռագիր ավետարաններ:
Ներկայացվել էին նաև 19-20-րդ դարերի Հայաստանում տպագրված գրքեր, այդ թվում նվիրված հայկական երաժշտությանը: Ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշները հավաքվածներին ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը:
Ներկայացված ցուցանմուշները պահվում են Ուկրաինայի տարածքում գտնվող գրապահոցներում, այդ թվում` այդ երկրի տարածքում ամենամեծ Վերնադսկու անվան ազգային գրադարանի գրապահոցում: