
«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել, որոնցից մեկը` երեկվանից: Օդանավակայանից տեղեկացրին, որ մառախուղի պատճառով կան նաեւ ուշացումներ դեպի Հայաստան իրականացվող թռիչքների դեպքում:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, մարտի 2-ին դեպի Հայաստան հետաձգվել է 5, իսկ Հայաստանից` 4 չվերթ: