Չինուհին երկվորյակ աղջիկներ է ծննդաբերել որդուն լույս աշխարհ բերելուց վեց օր հետո
Advertisement 1000 x 90

Չինուհին երկվորյակ աղջիկներ է ծննդաբերել որդուն լույս աշխարհ բերելուց վեց օր հետո

Չինաստանի Հեբեյի նահանգի բնակչուհին երկվորյակ աղջիկներ է ծննդաբերել որդուն լույս աշխարհ բերելուց վեց օր հետո: Այդ մասին մարտի 2-ին հաղորդել է China News Service գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Իչան քաղաքում: Ինչպես հայտնել է երեխաների մայրը, ինքն ամուսնացել է 2012 թվականին, բայց ամուսնու հետ երեխաներ չի ունեցել: 2016 թվականի օգոստոսին բուժման կուրս է անցել Ուհան քաղաքում և հղիացել է եռվորյակներով:

Նշվում է, որ փետրվարի 21-ին նա տղա երեխա է ունեցել 1,44 կիլոգրամ քաշով, սակայն կծկանքները դադարել են: Նրա մանկաբարձը որոշում է ընդունել շարունակել հղիությունը: Փետրվարի 27-ին նա ծննդաբերել է երկվորյակ աղջիկներ:

«Ես երազում էի երեխայի մասին, երբ չէի կարողանում հղիանալ: Այժմ ես երեքն ունեմ, և չգիտեմ՝ ինչ անեմ»,- գործակալությունը մեջբերում է երեխաների մոր խոսքը:

Այս պահին երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մանկաբարձի խսքով՝ սա առաջին դեպքն է իր ավելի քան 20-ամյա բժշկական պրակտիկայում: Մանկաբարձը նշել է, որ կինը հղիացել է այսպես կոչված դիզիգոտային եռվորյակով, այսինքն՝ ծնված տղան զարգացել է այլ պտղաթաղանթում՝ իր երկվորյակ քույրերից առանձին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր