Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, Loveline ռադիոծրագրի եթերում անկեղծացել է՝ խոսելով երեքով սեքսով զբաղվելուց իր տպավորության մասին:
32-ամյա Էմբերը նշել է, որ մինչ օրս սարսափով է մտաբերում իր առաջին փորձը:
«Ես որոշել էի փորձել երեքով սեքսով զբաղվել: Բոլորովին վերջերս: Ինձ հետ էին մի աղջիկ և մի տղա: Ես մեծանում եմ և ուզում էի ինչ-որ նոր բան փորձել: Բայց դա ահավոր էր: Ես սիրո մեջ շատ կրքոտ եմ, ինձ դուր է գալիս համբուրվել, գրկախառնվել, կիրք արտահայտել: Իսկ այստեղ ոչ մի նման բան չկար: Ամեն ինչ մի տեսակ մեքենայաբար էր կատարվում: Ես այլևս երբեք աղջկա հետ սեքսով չեմ զբաղվի, երկու տղայի հետ՝ գուցե, բայց այլևս ոչ մի աղջիկ»,- շոուի եթերում Դոկտոր Դոնահյուին համարձակորեն հայտարարել է Էմբերը:
Էմբերը չի հայտնել, թե դա երբ և ում հետ է եղել, սակայն TMZ պորտալի աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի վերջին MTV VMA մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված հավաքույթի ժամանակ է Ռուզը «սանձերը բաց թողել»: