Կարեն Կարապետյանի սկանդալային բացահայտումը. ինչո՞ւ ապրիլյան քառօրյային զոհեր ունեցանք, և ովքե՞ր են պատասխանատուները. armlur.am
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանի սկանդալային բացահայտումը. ինչո՞ւ ապրիլյան քառօրյային զոհեր ունեցանք, և ովքե՞ր են պատասխանատուները. armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել:

Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը: Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել:

Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել և մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչև հիմա այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, և ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:

Համենայն դեպս, երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը դեռ Սերժ Սարգսյանն է, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմություն է խաղում, իսկ գործող նախարարը` Վիգեն Սարգսյանը, անձնական PR-ով զբաղվում»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

P.S.  Այս կապակցությամբ, ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Բաց էի սա թողել: Ո՞ւ: Սենց բաներից հետո ռազմական տրիբունալներ են բացվում: Ընդ որում՝ գերադասելի ա հանրային լայն լուսաբանումով: Թե չէ, էն մի քանի հոգուն, որ ձեռբակալեցին հենց ապրիլից հետո – դուք համոզվա՞ծ եք, որ արդեն մի տաքուկ տեղ չեն աշխատում»:



Նման նյութեր