Վաճառքի կհանվի Մերիլին Մոնրոյի զգեստը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վաճառքի կհանվի Մերիլին Մոնրոյի զգեստը

Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստը, որով նա 1962թ. ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քեննեդիի պատվին կատարել է Happy Birthday երգը, վաճառքի կհանվի Լոս Անջելեսում կայանալիք աճուրդի շրջանակներում: Այդ մասին լուրը հայտնվել է աճուրդի տան պաշտոնական կայքում: Աճուրդի տան նախագահ Դարեն Ջուլիենը հայտարարել է, որ այդ լեգենդար զգեստը նշանակություն ունի ոչ միայն Հոլիվուդի, այլև քաղաքականության և պատմության համար: Աճուրդի տան տնօրինությունը ակնկալում է Մոնրոյի զգեստի համար 2-3 միլիոն դոլար ստանալ: Այդ զգեստը մեկ անգամ արդեն վաճառվել է աճուրդի ընթացքում: 17 տարի առաջ այն գնել էր ֆինանսիստ Մարիտ Ցվեյգը` վճարելով 1,26 միլիոն դոլար, փոխանցում է Russian.rt.com-ը:

pizap.com14733377833371

landscape-1432043154-50966425