Ներքին լարվածություն ունեմ, բայց և չեմ տարվում դրանով. Անուշիկ Ալավերդյանը 29 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ներքին լարվածություն ունեմ, բայց և չեմ տարվում դրանով. Անուշիկ Ալավերդյանը 29 տարեկան է. life.panorama.am

Այսօր երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Հոբելյարը ծննդյան օրվա անակնկալների, այն մարտի 9-ին նշելու պատճառի ու տարիքային առանձահատկության մասին խոսել է Life.panorama.am-ի հետ:

«Անակնկալներն ու շնորհավորանքները սկսել են դեռ կեսգիշերից: Առաջինը ամուսինս շնորհավորեց ու մեծ անակնկալ մատուցեց՝ ինձ նվիրելով այն զարդը, որը վաղուց էի ուզում ունենալ: Այնուհետև իրար հաջորդեցին մյուս շնորհավորանքներն ու, կարծում եմ, հենց այս մթնոլորտում էլ ողջ օը կանցնի».- նշեց Անուշիկն ու պատմեց, որ տարեդարձն այսօր չի նշի.

«Այսօր առանձնապես տրամադարված էլ չեմ տարեդարձս նշելու, հատկապես, որ ամուսինս համերգի է ու պետք է նվագի: Փոխարենը, անհամբեր սպասում եմ մարտի 9-ին. այդ օրը «Mezzo» ակումբում համեգային երեկո կունենամ ու կնշեմ ծննդյանս 29-ամյակը: Հատկանշական է այն, որ այդ օրը ոչ թե կլինի սովորական համերգային հանդիպում, այլ տարեդարձ, որի ընթացքում ինքս կփորձեմ տոն դարձնել հյուրերիս օրը»,- նշեց Անուշիկը՝ ընդգծելով, որ փոքր-ինչ ուշացումով է նշելու տարեդարձը, քանի որ իր անփոխարինելի երաժիշտները այս օրերին երկրում չեն:

Թեև օրը կանցնի խաղաղ մթնոլորտում, սակայն Անուշիկի խոսքով, արդեն ուրախ է, երբ կողքին են հարազատները.

«Կարևոր չեն մեծ խնջույքները, այսօր կողքիս է ամուսինս, հրաշք աղջիկս, ծնողերս ու քույրս՝ իր փոքրիկի հետ: Երջանիկ լինելու բոլոր նախապայմանները կան, մնում է վայելել»,-  նկատեց հոբելյարը:

Խոսելով տարիքային առանձնահատկության մասին՝ Անուշիկ Ալավերդյանը նշեց.

«Անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ բավականին շատ եմ կենտրոնանում մեծանալու վրա, հասկանում եմ, որ տարիները շատ-շատ արագ են անցնում: Այս առումով ներքին լարվածություն ունեմ, բայց և չեմ տարվում դրանով. Այդ զգացողությունների, լարվածության կողքին չեմ մոռանում վայելել ինձ տրված կյանքը: Ես ունեմ հրաշք փոքրիկ ու ընտանիք, նրանք իմ գլխավոր ձեռքբերումներն են համարվում: Երջանիկ եմ, սիրում եմ ու զբաղվում եմ իմ սիրած գործով»:

29-ից Անուշիկը մեծ սպասելիքներ ունի.

«29-ը, կարծում եմ, աշխատանքային հաջողություններով կուղեկցվի: Մի շարք ծրագրեր ունեմ, որոնք այս տարի պետք է իրականացնել: Տարիս բուռն ստեղծագործական է լինելու, ինչի համար շատ ուրախ եմ»,- հավելեց Անուշիկն ու նշեց.

«Մարտի 9-ին սպասում եմ իմ ընկերներին ու երկրպագուներին: Այդ օրը մեզ բոլորիս լավ ու անակնկալներով լի օր է սպասվում: Ի դեպ՝ բեմում կլինեմ ոչ միայն ես, այլև ընկերներս, ովքեր իրենց գեղեցիկ կատարումներով կշնորհավորեն ինձ, նաև կլինեն զուգերգեր, որոնց ես շատ եմ սպասում»:

 



Նման նյութեր