Մենչի ավագ դուստրը վիդեոբլոգ է սկսել և ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մենչի ավագ դուստրը վիդեոբլոգ է սկսել և ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը. life.tert.am

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, վիդեոբլոգ է սկսել և ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը։ Tert.am Lifeի հետ զրույցում 13–ամյա աղջնակն ասաց, որ սիրում է դիտել վիդեոբլոգեր, այդ իսկ պատճառով որոշել է ունենալ իրենը։

Էլինան հենց իր անունն է տվել վիդեոբլոգին՝ «Էլինա Պետրոսյան բլոգ»։ «Իմ բլոգը լինելու է այն ամենի մասին, ինչը կհետաքրքրի իմ հասակակիցներին։ Վիդեոները նկարահանում եմ՝ հաշվի առնելով ինձ հետևողների մեկնաբանությունները։ Ընթացքում կհասկանամ՝ ավելի շատ ինչի մասին վիդեոներ նկարահանեմ, որ ավելի շատ հետաքրքրի մարդկանց»,– ասաց սկսնակ բլոգերը։

Նրա խոսքով՝ իրեն հետևում են ոչ միայն ընկերուհիները, այլև անծանոթ աղջիկներ։ «Հիմնականում իմ տարիքի աղջիկներ են հետևում ինձ, որոնցից շատերին չեմ ճանաչում»։

Էլինան երազում է հայտնի բլոգեր և դիզայներ դառնալու մասին։ «Ռուս բլոգերներից Սաշա Սփիլբերգին եմ շատ սիրում, ամերիկացիներից՝  Bethany–ին։ Ուզում եմ նմանվել իրենց, բայց լինել ավելի լավը։ Դեռ սովորում եմ նկարել և մոնտաժ անել։ Առայժմ ինքնուրույն եմ անում ամեն ինչ»,– նշեց նա։

Էլինան նշեց, որ հայրն աջակցում է իրեն։ «Նա գիտեր, որ շատ եմ սիրում վիդեոբլոգեր և համաձայնեց, որ ինքս եմ զբաղվեմ դրանով։ Հայրս ամեն ինչ գիտի այս ոլորտում, շատ կուզեմ, որ հետագայում օգնի ինձ։ Երբեմն, խորհուրդների համար դիմում եմ իրեն, ցույց եմ տալիս վիդեոն, հարցնում եմ՝ լա՞վ է, թե՝ ոչ։ Ինքն ասում է՝ ինչ ուղղությամբ գնամ, որ ավելի լավ լինի։ Հայրիկիս ասածները շատ կարևոր են ինձ համար»,– նշեց Էլինան։

Ամբողջը՝ life.tert.am