Բելֆաստ քաղաքում Ջոն Էդվարդսը մասնակցում է արտասովոր փորձի։ Նա մտել է դագաղի մեջ, որը թաղվել է քաղաքի կնետրոնական փողոցներից մեկում և հողի տակից համացանցային հեռարձակում իրականացրել։ Թոշակառուն ցանկանում է օգնել թմրանյութերից կախվածություն ունեցող և ընկճախտով տառապող մարդկանց, հաղորդում է Belfast Live-ը։
Էդվարդսի խոսքով՝ երիտասարդ տարիքում ինքը թմրամոլ է եղել, սակայն արդեն 25 տարի է անգամ չի մոտեցել արգելված նյութերին։ Walking Free կազմակերպության ղեկավարն ասել է, որ նրա նպատակն է կյանքի վերադարձնել հնարավորինս շատ հիվանդ, հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց։
Մարտի 1-ին թոշակառուն համբուրել է իր կնոջն, ապա մտել է համացանցով ու էլեկտրոնային ինովացիոն սարքավորումներով «զինված» դագաղ, որը թաղել են Ուիլոուֆիլդ Չերչ եկեղեցու բակում։
Երկու օրվա ընթացքում թոշակառուն կշփվի բոլոր ցանկացողների հետ՝ զրուցակիցների հոգիներում հույս սփռելու համար։ Տղամարդը կարող է ընդունել էլեկտրոնային նամակներ, SMS հաղորդագություններ կամ չաթում հաղորդագրություններ՝ աշխարհի ցանկացած կետից։
news.am