Հրաժարվեք կրծկալով քնելու սովորությունից
Advertisement 1000 x 90

Հրաժարվեք կրծկալով քնելու սովորությունից

Ըստ վիճակագրության տվյալների՝ կրծքի ցավերին առերեսվում է կանանց 60-70%-ը: Այս հատվածում տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ՝ կախված տարիքից: Ցավի բնույթն ու ուժգնությունը տարբեր են, սկսած թույլ ծակծկոցից՝ մինչև այրոցի և ծանրության զգացողություն:

Կրծքի ցավը կանանց մոտ

Կանանց մեծամասնությունը կրծքի անգամ աննշան անհանգստության դեպքում դիմում է բժիշկի: Սա կախված է կրծքագեղձի քաղցկեղի տարածված լինելու փաստից: Բժիշկները, սակայն, շտապում են տեղեկացնել, որ նման անհանգստությունը կարող է առաջանալ ոչ միայն օնկոլոգիական նորագոյացությունների պատճառով:  Ձեզ ենք ներկայացնում մի քանի գործոններ, որոնք կարող են հանգեցնել կրծքագեղձի հատվածում անհանգստության զգացողության:

Հասունացման շրջան

Կյանքի այս շրջանում հորմոնները սկսում են ակտիվ գործել կնոջ օրգանիզմում: Որպես կանոն՝ այս շրջանում ցավերն ուժգնանում են: Տարիքի հետ այս ցավերը նվազում են: Յուրաքանչյուր աղջիկ պետք է 3 ամիսը մեկ անգամ կրծքագեղձի հետազոտություն անցնի՝  ցիկլի 7-10-րդ օրը:

Հորմոնալ բեղմնականխարգելիչների օգտագործում

Կրծքի ցավը սովորական երևույթ է այստեսակ կանխարգելիչներ օգտագործողների մոտ: Սովորաբար կրծքի ցավերն անցնում են այս դեղամիջոցների օգտագործումից հետո:

Նախադաշտանային համախտանիշ

Երկիր մոլորակի կանանց 50%-ի մոտ մինչև դաշտանի սկսվելը կրծքագեղձի ցավ ու դիսկոմֆորտ է առաջանում:

Դաշտանի դադար

Կրծքագեղձի ցավը կարող է նաև դաշտանի դադարի նշան լինել: Այն ի հայտ է գալիս 45-ն անց կանանց մոտ:

Վիրահատական միջամտություն կամ վնասվածքներ

Կրծքի ցավի պատճառ կարող է լինել կրծքերի անբնական մեծացումը: Բացի այդ, վնասվածքները նույնպես կարող են հանգեցնել այս հատվածում ցավերի առաջացման:

Ֆիբրոզակիստոզային մաստոպատիա

Սա կրծքագեղձում ցավի առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ կին տառապում է  ֆիբրոզակիստոզային մաստոպատիայով: Այս հիվանդությունն առաջանում է կրծքագեղձի հյուսվածքների գերաճի պատճառով:

Կիպ ներքնազգեստ

Մեծ կրծքեր ունեցող կանանց մեծամասնությունը ցանկանում է թաքցնել բարեմասնությունները՝ ավելի փոքր կրծկալ կրելով:  Բժիշկները խորհուրդ են տալիս չկրել այստեսակ կրծկալներ, քանի որ սա կարող է մաստոպատիայի հանգեցնել: Բժիշկները պնդում են նաև, որ պետք է հրաժարվել կրծկալով քնելու սովորությունից:

Առողջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը