«Շուտով ընտրություններ են, իսկ մենք դեռ չենք հաղթահարել սովետը». Աշոտ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Շուտով ընտրություններ են, իսկ մենք դեռ չենք հաղթահարել սովետը». Աշոտ Խուրշուդյան

Աշոտ Խուրշուդյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել,- «Շուտով ընտրություններ են, իսկ մենք դեռ չենք հաղթահարել սովետը։ Համալսարաններում սովետ է, գիտությունում սովետ է … Հայաստանը սոցիալական պետություն է լոզունգի տակ շարունակում ենք հարկատուների հաշվին պաշտպանել գործատուների շահերը։ Այո՛, այս պրակտիկան էլ էր սովետ, քանի որ այն ժամանակ միակ գործատուն սովետն էր։ «Ժամանակավոր անաշխատունակության» մասին օրենքը ոտից գլուխ սովետական միություն է …
Հա, ինչ էի ուզում ասել։ Այս երկու ամիս է ցանկանում եմ գրել հերթական ակնարկս նվիրված ԾԻԳ-երի ՊՈԱԿ-ների ու էլի նման բաների մասին, սակայն հասկացա, որ ասածիս հիմնական ուղերձն է, թե ինչպես էի ես պայքարում սովետական կարգերի դեմ հեռավոր 98-ին։ Փաստորեն այդ պատերազմում դեռևս հաղթողը սովետն է …»:



Նման նյութեր