Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Ռոզի Ավետիսովան ընտրյալ ունի։ Ռոզին հաստատել էր այս տեղեկությունը, սակայն չէր բացահայտել՝ ով է սիրելին։ Սոցցանցային էջերում էլ Ռոզին որևէ լուսանկար չի հրապարակում սիրելիի հետ, քանի որ չի ցանկանում ուշադրություն հրավիրել անձնական կյանքի վրա։
«Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերային Ռոզին եկել էր սիրելիի հետ։ Թեև սիրառատ զույգը խուսափում էր տեսախցիկներից, համաձայնեց լուսանկարվել Tert.am Life–ի համար։
Ռոզիից փորձեցինք մանրամասներ պարզել անձնական կյանքի մասին, սակայն դերասանուհին նշեց, որ այդ մասին խոսել չի ուզում։