Ունիվերսալ միջոց՝ պարացետամոլ։ Սա ամբողջ աշխարհում ամենատարածված դեղամիջոցն է։ Այն ցավազրկող ազդեցություն է ունենում (գլխացավ և ատամի ցավ), ինչպես նաև ջերմիջեցնող և որոշակի առումով՝ հակաբորբոքային ազդեցություն։ Որոշակի չափաբաժնով այն անվտանգ է երեխաների համար։ Չի կարելի ընդունել երիկամների հետ խնդիր ունեցողներին։
Փորլուծություն՝ լոպերամիդ։ Սուր փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում 4 մգ լոպերամիդ ընդունել։
Ալերգիա՝ դիազոլին։ Բավական հին պրեպարատ է։ Հակաալերգիկ ազդեցություն է ունենում, անցկացնում փորի ցավը, քորը։ Հակացուցումներ գրեթե չունի, ազդող միջոցի փոքր քանակով արտադրվում է երեխաների համար։
Հանգստացնող՝ վալերիանկա։ Այս հին միջոցը երաշխավորված ազդեցություն է ունենում։ Այդ ազդեցությունը շատ արագ կզգաք։ Հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին։
Ցավեր սրտի հատվածում՝ նիտրոգլիցերին։ Ուժեղ միջոց է, հանգստացնում է սրտի ցավը։ Լայնացնում է երակները, լավացնում արյան շրջանառությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս դեղամիջոցը կարող է գլխացավի պատճառ դառնալ։
Բարձր ճնշում՝ պապազոլ։ Օգտագործման հիմնական ցուցումները հիպերտոնիան և ստենոկարդիան են։ Օրվա ընթացքում խմում են 2-3 անգամ։ Չի կարելի մինչև 12 տարեկան երեխաներին։
Թունավորում՝ ակտիվացված ածուխ։ Աղեստամոքսային տրակտից կլանում է թույներն ու տոքսինները։ Օգտակար է դեղորայքային թունավորման դեպքում։ Ուշադրություն դարձրեք, որ յուրաքանչյուր 10 կգ-ի համար պետք է ընդունել 1 դեղահաբ։
Սպազմ՝ դրոտավերին։ Օգտագործեք 1-2 դեղահաբ, երբ որովայնի հատվածում սպազմ եք զգում։ Քիչ չափաբաժնով տրվում է նաև երեխաներին։
Ներկայացվածը վերաբերում է առողջ մարդկանց, ովքեր չեն տառապում լուրջ քրոնիկական հիվանդությամբ, որ պահանջում է հատուկ դեղամիջոցների օգտագործում։