Մարինկա Խաչատրյան. «Շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ». life.tert.am
Advertisement 1000 x 90

Մարինկա Խաչատրյան. «Շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ». life.tert.am

Life.ter.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:

Մարինկա, հեռուստատեսությունում հայտնվեցիր պատանեկությանդ շրջանում և սկսեցիր հաստատուն քայլերով առաջ գնալ, քանի որ առաջին կերպարդ խաղալուց հետո չկորեցիր ասպարեզից։ Քո տեղը գտե՞լ ես շոու բիզնեսում:

-Ես չեմ խուսափի այն փաստից, որ  ճանաչված եմ: Դա շատ հաճելի փաստ է ինձ համար: Իհարկե, դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու, չեմ կարող ինձ համարել  լիարժեք կայացած դերասանուհի: Չգիտեմ՝ որ տարիքում կարող եմ հստակ ասել, որ  կայացած եմ: Փառք Աստծո, փորձում եմ օգտագործել այն, ինչ քաղում եմ։ Դա ինձ օգնում է առաջ քայլել:

Քո ոլորտում հիմնականում ավելի ազատ մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Անցումային տարիքում շրջապատի ազդեցությունն ավելի մեծ է լինում: Ինչպե՞ս ազդեց շոուբիզնեսային միջավայրը քեզ վրա:

–Իմ առօրյան շատ տարբեր է շոուբիզնեսային կյանքից և մտածելակերպից, սակայն ոլորտում փորձ եմ ձեռք բերել։ Երբ ես մտա ասպարեզ, 16 տարեկան երեխա էի, հիմա մեծացել եմ, 19 տարեկան եմ: Այդ տարիներն ինձ շատ բան են տվել: Շատ ամուր եմ դարձել, իմ տարիքից հասուն եմ դատում: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ ինքս էլ չնկատեցի, բայց իմ մեջ փոփոխություն կա դեպի լավը: Իմ մանկականությունը չեմ կորցրել։ Իհարկե, փորձից ելնելով գիտեմ՝ տվյալ պահին տվյալ վայրում ինչպես պահեմ ինձ, բայց ես նույն Մաշոկն եմ: Երևի, ինձանից է, բոլորն ինձ այդպես են ընկալում, ոչ թե՝ Մարինկա Խաչատրյան:

Ես ազատ, ակտիվ, ուրախ, ժպիտով մարդ եմ, բայց ոչինչ չի կարող փոխել ինձ, որ դառնամ լկտի: Ես մտել եմ այս ամենի մեջ, բայց երբեք չեմ փոխել ու չեմ փոխի իմ տեսակն ու բնավորությունը: Շատ ուրախ եմ դրա համար:

Այս ընթացքում խոսակցություններ եղան, որ ավելի ազատամիտ ես դարձել:

–Ես չեմ լսել նման խոսակցություններ: Ընկերներիս մեծ մասն ինձանից տարիքով մեծ է: Դա պայմանավորված է աշխատանքային միջավայրով։ Ես շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ։ Իմ տարիքի ընկերներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում մեծերի կողքին, քանի որ նրանցից նոր բաներ եմ սովորում:

Ամբողջը՝ life.tert.am



Նման նյութեր