
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Քանաքեռ 1 փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թվականին ծնված Սպարտակ Մ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թվականին ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10 հազար 500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր և նկարներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: