Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցեղասպանության թեմայով ուսուցչի ձեռնարկի շուրջ բարձրացված աղմուկն ուռճացված է։ Բանն այն է‚ որ առջևում ընտրություններ են և պարզ չէ‚ ով կլինի հաջորդ նախարարը։ Դրա համար‚ հաշվի առնելով Լևոն Մկրտչյանի բարությունը և քանի նախարար եմ‚ բերեք ձեռնարկը հաստատենք գործելաոճը‚ փորձ է արվում ուսուցչի ձեռնարկ հաստատել։
Սա պարտադիր ուսուցում չի ենթադրում‚ պարզապես նշանակում է‚ որ եթե ուսուցիչը ցանկանա օգտվել այս ձեռնարկի նյութերից‚ ապա կարող է դա անել։ Համաձայն եմ‚ որ թեման զգայուն է և նախարարությունը պետք է ավելի պարզ և հստակ լեզվով տարածեր այս տեղեկությունը‚ որպեսզի տարընթերցումներ չառաջանային։
Ավելի լուրջ խնդիրներ ունենք‚ որոնց մասին լռում ենք։ Օրինակ՝ կառավարությունը ոչ մի էական բան չի անում անապահով ընտանիքների երեխաների դպրոցական կրթությանն աջակցելու և նրանց ապագա աղքատությունից պաշտպանելու ուղղությամբ»։