Կարեն Կարապետյանը Մուրադյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակի Քուշկյանին. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանը Մուրադյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակի Քուշկյանին. asekose.am

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո արդեն ուրվագծվում է նոր կառավարությունում պաշտոններ զբաղեցնողների կազմը, մանավանդ, երբ հստակ շոշափվում են  «գնացող» անդամների անունները։

57d15ca1c0887_medium

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, նոր կառավարությունում ընդգրկված չի լինի նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Asekose.am-ի  տեղեկություններով  ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարի պորտֆելը վստահելու է Հարություն Քուշկյանին, ում հետ միշտ եղել է բարիդրացիական հարաբերությունների մեջ:

Հարություն Քուշկյանը 2007-ից մինչև 2012-ն արդեն  ղեկավարել է Հայաստանի առողջապահական համակարգը, իսկ 2014-ից մինչև վերջերս` 2016-ի մարտի 24-ը,  ԼՂՀ առողջապահության նախարարն էր:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել. ըստ նախատեսված կարգի, Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: