Ալեն Մարի Պասկալ Պրոստը հայտնի ֆրանսիացի մրցարշավորդ է։ 13-րդ ֆորմուլա 1-ի մրցաշարի մասնակից։ Քառակի աշխարհի չեմպիոն, արծաթե մեդալակիր (1985, 1986, 1989, 1993)։ Կարիերան ավարտելուց հետո ստեղծել է սեփական թիմը «Prost Grand Prix» (1997-2001), սակայն արդյունքի չի հասել։
Ալեն Պրոստը ֆորմուլա 1-ի ողջ պատմության մեջ դասվում է ամենալավ մրցարշավորդների շարքին։ Իր կոկիկ ոճի և հաշվիառնողական ստրատեգիայի համար ստացել է «Պրոֆեսոր» մականունը։ Իր ժամանակներում նա ռեկորդներ է սահմանել ըստ հաղթանակների թվի, լավագույն շրջանների, միավորների։ Սակայն 2000-ական թվականներին նրա բոլոր ռեկորդները գերազանցվեցին Միխայել Շումախերի կողմից, և այսպես, Պրոստը մնում է երկրորդը ըստ շատ բացարձակ ցուցանիշների։
Ամենապայծառ մասը Պրոստի կարերայում համարվում է իր հակառակորդությունը Այրտոն Սեննայի հետ։ Չնայած շատ սկանդալներին և վեճերին, երկու մրցարշավորդների կարերաների ավարտից հետո նրանց միջև չեզոք հարաբերություններ ստեղծվեց։
Պրոստը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին Ֆրանսիայի քաղաք Սեն-Շամոնում, ֆրանսիացի Անդրե Պրոստի և ծագումով հայուհի Մարիա-Ռոզա Կարատչյանի ընտանիքում։ Չնայած իր ցածր հասակին, Ալեն Պրոստը եղել է ակտիվ և ատլետիկ երեխա, ով բարձր ոգևորությամբ զբաղվել է սպորտի տարբեր ձևերով ՝ ըմբշամարտով, անվաչմուշկներով և ֆուտբոլով։ Խաղալով ֆուտբոլ, նա նույնիսկ մի քանի անգամ կոտրել է իր քիթը։ Նա մտածում էր դառնալ մարմնամարզական հրահանգիչ կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց 14 տարեկանից տարվում ավտոմրցաշարերով և դառնում չեմպիոն։
Ալեն Պրոստը ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։ Ավագ տղան Նիկոլայ Պրոստը նույնպես դարձել է ավտոարշավորդ – 2007 թվականին ներկայացել է իսպանական մրցաշարում ֆորմուլա 3-ի և զբաղեցրել 3-րդ պատվավոր հորիզոնականը։
Ալենը ապրել է իր ընտանեկան տանը Սան – Շամոնում մինչև 1983 թվականը։ 1983 թվականի ապրիլից տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ և ապրում է մինչև հիմա։
Նա իր կարերան սկսել է 1973 թվականին կարտինգից։ 1975 թվականին ավարտել է Winfield ավտոմրցաշարային դպրոցը, հաղթեց շրջանավարտների մրցաշարը, ընդունվել է «Пилотом Elf» և մրցանակի կարգավիճակով ստացել է ավտոմեքենա, որպեսզի մասնակցություն ունենա ֆրանսիական F-Renault-ում։ 1976 թվականին հաղթել է Ֆրանսիայի մրցաշարը F-Renault-ում (12 հաղթանակ 13 մրցարշավում )։ 1977 թվականի Ֆրանսիայի չեմպիոն F-Super Renault-ում (8 հաղթանակ )։ 1978 – 1979 թվականներին ներկայանում է Ֆորմուլա 3-ում։ 1979 թվականի Ֆրանսիայի չեմպիոն, 1979 թվականի Եվրոպայի չեմպիոն ( 7 հաղթանակ)։
Ֆորմուլա 1-ում Պրոստը սկսեց «Մակլարեն» թիմում, և արդեն առաջին իսկ մրցավազքում ստացավ առաջին կարերային միավորը ավարտելով մրցավազքը վեցերորդը։ «Մակլարեն»-ը այդ ժամանակ արագ մեքենա չէր և այդ մրցաշարային տարում հավաքեց ընդամենը 5 միավոր։ Նրա լավագույն արդյունքը եղավ 5-րդ տեղը Բրազիլիայում։ Առաջնեկ տարվա ավարտին, չնայած որ ուներ երկու տարվա պայմանագիր «Մակլարեն»-ի հետ, պայմանագիր կնքեց «Ռենո»-ի հետ։ Ինքը Պրոստը այդ մասին ասաց, որ պատճառը մեքենաների վնասվածքների մեծ քանակն է, և համոզված է, որ թիմը իրեն կմեղադրի այդ վնասվածքների համար։
«Ռենո»-ն այդ ժամանակ իրեն ներկայացնում էր իբրև ազգային ֆրանսիական թիմ։ Ֆրանսիական շարժիչ, շասսի, անվադող (Michelin), յուղ (Elf) և իհարկե ավտոարշավորդները։ Պրոստի զույգը դարձավ Ռենե Արնուն, Ֆորմուլա 1-ում իր երրորդ տարին անցկացնող ավտոարշավորդը։
Բացի դրանից, «Ռենո»-ն առաջին անգամ ֆորմուլա 1-ում սկսեց օգտագործել տուրբոշարժիչներ, որի առավելությունը ամրության մեջ շատ շոշափելի էր։ Բայց «Ռենո»-ի թույլ տեղը այդ ժամանակներում մնում էր հուսալիությունը։ 1981 թվականին Պրոստը կարողացավ ավարտել մրցավազքը միայն 6 անգամ, բայց ամեն անգամ մրցանակային պատվանդանին։ Մեկ անգամ 3-րդ տեղ, 2 անգամ 2-րդ տեղ և 3 անգամ հաղթանակ է տոնել։ Մրցաշրջանի ավարտից հետո Պրոստը զբաղեցրեց 5-րդ տեղը, 7 միավորով հետ մնալով չեմպիոն Նելսոն Պիկեին։
1982 թվականի մրցաշրջանը սկսեց Պրոստի համար հաղթանակով Հարավային Ամերիկայի գրան-պրիում։ Հետո նա ավարտեց երրորդը Բրազիլիայում, բայց Պիկեի և Ռոսբերգի որակազրկումից հետո Պրոստը բարձրացավ մրցաշարային պատվանդանի ամենաբարձր տեղը։ Բայց Պրոստը չկարողացավ ընդլայնել իր հաջողությունը ` ամբողջ մնացած մրցաշրջանի ընթացքում միայն երկու անգամ նա հայտնվեց մրցաշարային պատվանդանի վրա։ Երկու անգամն էլ ֆրանսահայ մրցարշավորդը բարձրացավ պատվանդանի վրա տնային ճանապարհների վրա ` մեկը Դիժոնում, մյուսն էլ Լե-Կաստելեյում։
Սա եղավ առաջին դուբլը «Ռենո»-ի, սակայն դրանից հետո Ռենե Արնուն հեռացավ թիմից։ Ռենե Արնուն համաձայնեց, որ եթե «Ռենո»-ն լինի առաջին-երկրորդը, ապա առաջինը կլինի Ալեն Պրոստը։ Այդպես էլ եղավ, և առաջինը Արնուն էր, սակայն Պրոստը մտածեց, որ Արնուն կկատարի խոստումը, բայց այդպես չեղավ։ Արդյունքում Ռենեն հաղթեց, իսկ պրոստը զբաղեցրեց երկրորդ տեղը։
Գերմանիայի Գրան – պրիի վերջին մարզման ժամանակ եղավ ավտովթար Պրոստի և մրցաշարի լիդեր Դիդյե Պերոնիի միջև։ Դրանից հետո Պերոնին ստացավ լուրջ վնասվածքներ և ստիպված էր ավարտել կարերան։ Ասում են սա անդրադարձավ Պրոստի վրա և նա արդեն ստացավ «պրոֆեսսոր» մականունը։
1982 թվականի մրցաշրջանը Ալեն Պրոստը ավարտեց չորրորդը, էլի չեմպիոնին մոտ։ Ֆրանսահայը Կեկե Ռոսբերգին զիջեց ընդամենը 10 միավոր։ Սակայն 1983-ին Պրոստը ուներ բոլոր շանսերը մրցաշարը հաղթելու։ «Ռենո»-ն արդեն այդ ժամանակ իր մեքենաների հուսալիությունը մեծացրել էր։ Երկրորդ մրցարշավորդը ` Էդդի Չիվերը չէր ազդում Ալեն Պրոստի առաջին մրցարշավորդը լինելուն։ 1983-ին «Ռենո»-ն լրջորեն մոտեցավ թիմային և առանձին մրցումներին։ Սակայն նրանց սպասում էր հիասթափությունը։ Նա 4 ավստրիական գրան-պրիներից հետո առաջինն էր սակայն Նիդերլանդների և Իտալիայի գրան-պրիները հնարավորություն տվեցին մոտենալ Պրոստին Արնուին, Պիկեին և Պատրիկա Տէմբեին։ Հարավային Ամերիկայի գրան-պրիից առաջ (Մրցաշրջանի վերջին մրցավազքը), Պրոստը դեռևս առաջատարն էր՝ Պիկեին և Արնուին անցնելով համապատասխանաբար 2 և 8 միավոր։ Բայց ավտոմեքենայի մեջ խնդիրներ կային և Պիկեին մնացել էր միայն երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնել։ Ալենը առաջնությունում զբաղեցեցրեց 2-րդ տեղը 2 միավորով զիջելով Պիկեին։ Կոնստրուկտորի առաջնությունը գնաց «Ferrari», իսկ Ալեն Պրոստը եղավ իր թիմում քավության նոխազ։ «Ռենո»-ն միանգամից մոռացավ այն մեծ օգուտը, որը բերեց Պրոստը և արդեն 2 օր հետո նրա հետ խզեցին պայմանագիրը։ Բայց մյուս կողմից 3-րդը վերջին մրցավազքը ավարտած Պիկեն ուներ տեխնիկական խախտումներ։ «Ռենո»-ին մնացել էր միայն սա քննարկման հանձնել FIA-ում։ Բայց ֆրանսիական թիմը չէր ուզում, որ հաղթանակը տրվեր թիմին այս ձևով և չհանձնեց քննարկման։ Սա դարձավ պատճառ Պրոստի և թիմի տարաձայնություններին։ Սրա պատճառով նունիսկ Պրոստը ընտանիքի հետ Ֆրանսիայից գնաց Շվեյցարիա։ 1984 թվականին Ալենը պայմանագիր կնքեց նույնիսկ «Մակլարեն»-ի հետ։
1984 թվականի մրցաշրջանը Պրոստը սկսեց հաղթանակից Բրազիլիայի գրան-պրիից։ Պրոստի համար այս հաղթանակը կարևոր էր, քանի որ ֆրանսիական ժողովուրդը փոփոխեց իր կարծիքը Պրոստի մասին։ «Մակլարեն»-ում վերջապես Պրոստը գտավ այն ընկերական մթնոլորտը , որը պակասում էր «Ռենո»-ում։ Նրա զուգընկերը դարձավ Նիկի Լաուդան, կրկնակի աշխարհի չեմպիոնը։ Ալեն Պրոստը որակավորումում հաղթեց Նիկիին, բայց չեմպիոնատում Նիկին ավելի շատ միավոր հավաքեց։ Պրոստը հաղթեց 7 գրան-պրի, Լաուդան 5։ Ընդհանուր հաշվում Լաուդան անցավ Պրոստին։ Որպեսզի Ալենը դառնար չեմպիոն , նրան չբավականացրեց ընդամենը կես միավոր։ Այդ միավորների տարբերությունը ռեկորդային է։ Ամեն ինչ այս անգամ էլ վճռվում է վերջին մրցավազքում ` Պորտուգալիայի գրան-պրիում։ Երկրորդ տեղը Նիկիին երաշխավորում էր հաղթանակը։ Բայց որակավորումից հետո Պրոստի շանսերը մեծ էին, քանի որ Պրոստը որակավորումում առաջինն էր, իսկ Լաուդան միայն 11-րդը։Մրցավազքի ժամանակ Պրոստը արագ մտավ լիդերների մեջ, իսկ Լաուդան երկրորդ տեղից բավական հեռու էր։ Սակայն Նիկի Լաուդան արագորեն կարողացավ 3-րդ տեղը գալ, բայց երկրորդ տեղից բավական հեռու էր և Պրոստը կարծես արդեն չեմպիոն էր, սակայն երկրորդ տեղը զբաղեցնող Մենսելը սխալվեց և ճանապարհից դուրս մնաց և Նիկի Լաուդան երկրորդ տեղը զբաղեցրեց։ Նիկին դարձավ չեմպիոն։
1985 թվականին վերջապես Պրոստը դարձավ աշխարհի չեմպիոն։ Այս անգամ Ալենը ուղղակի ջախջախեց իր զուգընկեր Նիկի Լաուդային։ Գլխավոր մրցակիցը դարձավ իտալացի Միկելե Ալբորետոն Ֆերարիով։ Մի անգամ նույնիսկ իտալացի ավտոարշավորդը առաջնության առաջատարն էր։ Սան-Մարինոյի գրան-պրիում Պրոստը որակազրկվեց և հաղթանակից զրկվեց, քանի որ նրա բոլիդը, որը վերջնագծին էր հասել սպառելով ամբողջ վառելիքը , ավելի թեթև էր քան նախատեսված էր կանոնակարգով։
Սպորտային հաջողությունների համար Ալեն Պրոստին 1895 թվականին հանձնեցին Պատվո լեգեոնի շքանշան։
1986 թվականին Ջեկ Բրեբեմի ժամանակներից Պրոստը դարձավ առաջին մրցարշավորդը, ով կարողացավ պահպանել իր տիտղոսը։ Այդ բանը անելը հեշտ չէր, քանի որ մրցաշրջանի ֆավորիտները համարվում էին Մենսելը և Պիկեն «Ուիլյամս»-ով և ամենալավ ֆորմուլային շարժիչով ՝ «Հոնդա»-ով։ Չնայած 1986-ին ևս մեկ մրցակից ուներ Պրոստը ՝ Այրտոն Սեննան «Լոտուս»-ով։ Բայց բրազիլացին մրցաշրջանի ամենավերջին գրան-պրիի (Ավստրալիա ) ժամանակ կարող էր միայն երկրորդ տեղը զբաղեցնել ընդհանուր հաշվում։ Իսկ չեմպիոնական տիտղոսին հավակնում էին Մենսելը, Պիկեն և Պրոստը։
Մենսելը, ով Պրոստին գերազանցում էր 6 միավորով, իսկ Պիկեին 7 միավորով, ուներ բոլոր շանսերը, որպեսզի տիտղոսը նվաճի։ Նրան մնացել էր միայն ավարտել 3-րդը։ Եվ հաշվի առնելով այն, որ Մենսելը Սեննային և Պիկեին գերազանցում էր մարզումներին, արդեն պարզ էր, որ բացի տեխնիկական խնդիրներից նրան ոչինչ չէր խանգարի չեմպիոնական տիտղոսը նվաճել։ Իսկ այն ժամանակ «Ուիլյամս»-ը ցուցաբերում էր հիանալի հուսալիություն։
Իսկ սրանից հետո կիսալեգենդար պատմությունը 1986 թվականի Ավստրալիայի գրան-պրին։ Ըստ լեգենդի «Մակլարեն»-ում մտածել էին շատ խորամանկ մի ծրագիր։ Թիմը հայտարարեց ինչ-որ անվադողերի մասին, որոնք թույլ կտային ամբողջ մրցավազքը գնալ առանց անվադողերի փոխումից։ Իսկ այդ ժամանակ Պրոստի զուգընկեր Կեկե Ռոսբերգը հայտարարեց, որ չի պատրաստվում օգնել ֆրանսահայ մրցարշավորդին և ուզում է հաղթել այս գրան-պրիում։ Բայց ոչ մի անվադող չկար։ Իսկ Կեկե Ռոսբերգը պետք է օգներ Պրոստին։[3]
Որակավորումը հաղթեց Մենսելը։ Երկրորդը Պիկեն էր, երրորդը Սեննան, չորրորդը Պրոստը, իսկ Ռոսբերգը միայն 7-րդը։ Ստարտում Մենսելը պարտվեց Պիկեին և Պրոստին, բայց երրորդ տեղը պահպանեց։ Իսկ Ռոսբերգը բոլորին շրջանցելով գալիս էր։ 32-րդ շրջանին Պրոստը փոխեց իր անվադողերը, բայց դրանք այդքան էլ չէին մաշվել։ Պրոստը չորրորդն էր Կեկեից, Պիկեից և երկու «Ուիլյամս»-ներից։ Պրոստը մի քիչ մոտեցավ մրցակիցներին։ Ռոսբերգը դեռ իր հին անվադողերի վրա արաջատարն էր, իբր հաստատում է տեղեկությունները։ Պրոստը ավելի մոտեցավ Պիկեին և Մենսելին։ Եվ 63-րդ շրջանին Ռոսբերգի անվադողը ծակվեց։ «Ուիոսլյամս»-ը չհասկացավ ինչն-ինչոց է և մյուս շրջանին նրանց անվադողն էլ ծակվեց։ Եվ ամեն-ինչ հասկացած Պիկեն նետվեց մրցակցության։
Սա համաձայն լեգենդի։ Մնում է միայն ստատիստիկան։ Պիկեն կանգ է առնում 8.38 վայրկյան, դրանից հետո բրազիլացին վերադառնում է։ «Ստարտ-ավարտ» նշակետում պարզվում է, որ Պիկեն 15 վայրկյան հետ է։ Մրցավազքի ավարտին մնում էր միայն 16 շրջան, որի ընթացքում Պիկեն պետք է անցնել Պրոստին։ Պիկեն կարողացավ բավական մոտենալ, բայց դա քիչ էր։ Պրոստը դարձավ կրկնակի աշխարհի չեմպիոն։
1987 թվականին, կարիերում տոնեց 28-րդ հաղթանակը, նա Ջեկի Ստուարտի ռեկորդը գերազանցեց և երկար տարիներ մնաց ռեկորդակիր։ Նրա համար յուրահատուկ դարձավ Բրազիլիայի գրան-պրին, որտեղ նա ոչ ստանդարդ ձևերով նա կարողացավ հաղթել Սեննային և Պիկեին։ Մրցաշրջանի ավարտին Պրոստը ավարտեց չորրորդը։ Իսկ չեմպիոն Նելսոն Պիկեին նա զիջեց 30 միավոր։
1988 թվականին «Մակլարեն»-ում սկսեց նոր շրջան։ Թիմը ուներ այդ պահին ամենալավ շարժիչը ֆորմուլա 1-ում «Հոնդա»-ն։ «Հոնդա»-յում էր նաև Այրտոն Սեննան, ում Պրոստը անվանում էր կայացած ավտոարշավորդ, ավելի լավը, քան Նիկի Լաուդան։ «Մակլարեն-Հոնդա»-ն 5 առաջնությունից 4-ը, իսկ առաջին տեղը զբաղեցրեց գրան-պրիներում 44 անգամ։ Ամենակայացած մրցաշրջանը եղավ 1988 թվականի մրցաշրջանը, որում «Մակլարեն»-ը տարավ 15 հաղթանակ և միայն Մոնցեում չկարողացավ հաղթել։ Այս ցուցանիշը մինչև հիմա չի գերազանցվել, միայն կրկնել են Միխայել Շումախերը և Ռուբենս Բարիկելոյի կողմից 2002 և 2004 թվականների։ Պրոստը հաղթեց 7 գրան-պրի և ևս 7 անգամ երկրորդ տեղ զբաղեցրեց, և մրցաշրջանի ավարտում Պրոստը 11 միավորով առաջ էր Սեննայից, բայց այն ժամանակ գոյություն ուներ օրենք, որ ավտոարշավորդը պետք է ընտրեր իր լավագույն 11 արդյունքները և Պրոստը Սեննային պարտվեց։ Այրտոն Սեննան դարձավ չեմպիոն։
Պրոստը ռեվանշ վերցրեց հաջորդ տարում։ Մաքուր արագության մեջ Պրոստը զիջում էր Սեննային, բայց Պրոստը ավելի հաստատուն էր և գլխավորեց առաջնությունը։
Սակայն մրցաշրջանի ընթացքում Պրոստի և Սեննայի միջև հարաբերությունները սրվեցին, բացի դրանից նախապատվությունը «Հոնդա»-յում տալիս էին Սեննային։ Նախապատվությունը տալիս էր նաև թիմի գլուխ Ռոնն Դեվիսը։
Վերջին հաղթանակը տանելով «Մակլարեն»-ի համար Իտալիայի գրան-պրին իր հաղթական գավաթը նետեց ժողովրդի մեջ։ Հարաբերությունները թիմի հետ, որի հետ արդեն 7-րդ մրցաշրջանն էր անցկացնում վերջնականապես վերջացած էին։ Ցույց տվող օրինակ, երբ Սեննային որակազրկեցին և Պրոստը դարձավ եռակի աշխարհի չեմպիոն, Ռոնն Դեվիսը FIA – ին բողոքարկող թեստ տվեց, քննարկելով բրազիլացու որակազրկումը։
1990 թվականին ամեն ինչ փոխվեց։ Այստեղ մեծ դեր ունեցավ հենց Պրոստը, Ֆերրարիի համար մեծ ծավալի աշխատանք կատարելով։ Մակլարենը ինչպես միշտ համարվում էր ֆավորիտը, իր Հոնդան համարվում էր ամենաուժեղ շարժիչը, բայց այս անգամ ևս Սեննայի գլխավոր մրցակիցը Պրոստն էր։ Սկզբից մրցաշրջանի առաջատարությունը վերցրեց Սեննան։ Բայց Պրոստը անգործ չէր և 3 անընդմեջ հաղթանակ տանելով, Սեննային անցավ և դարձավ առաջատար։ Ամենագաեղեցիկ հաղթանակը տեղի ունեցավ Մեքսիկայում։ Նա 13-րդն էր, սակայն հետո միանգամից բոլորին անցավ՝ Նաննինի, Դե Չեզարիսա, Մարտինի, Ուորիկ, Դոննելի, Ալեզի, Բերգեր, Պատրեզե, Բուցենա, Պիկե, Մենսելլ և վերջապես Այրտոն Սեննային։
Ալեն Պրոստը ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։ Ավագ տղան Նիկոլայ Պրոստը նույնպես դարձել է ավտոարշավորդ-2007 թվականին ներկայացել է իսպանական մրցաշարում ֆորմուլա 3-ի և զբաղեցրել 3-րդ պատվավոր հորիզոնականը։
Ալենը ապրել է իր ընտանեկան տանը Սան-Շամոնում մինչև 1983 թվականը։ 1983 թվականի ապրիլիցտեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ և ապրում է մինչև հիմա։