«Հայաստան, Արմենիկա, Երկիր Ծիրանի` աստվածների երկիր…». Զարուհի Փոստանջյան
Advertisement 1000 x 90

«Հայաստան, Արմենիկա, Երկիր Ծիրանի` աստվածների երկիր…». Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փստոնջյանի գրառումը.

2017 Հայկական գարուն`
Երկիր Ծիրանի, գալուստդ բարի

Հայաստան, Արմենիկա, Երկիր Ծիրանի` աստվածների երկիր, հինավուրց արարչագործության կենտրոն, Երկիր մոլորակի դրախտավայր, տիեզերական լեռան սրբավայր, Կենաց ծառի բնօրրան` որքա՛ն ջերմ ես ու կենսառատ:

Մեզ` հայերիս համար Ծիրանի խորհուրդը մեծ է, ամենաուրախալի լուրը, բարիքի խոստում և երջանկաբեր սպասում: Մեր Կենաց ծառը` Ծիրանին, լինելիության, սիրո և իմաստնության առհավատչյան է մեր կյանքում:

Արեգնատենչ հայերիս համար առանց Ծիրանի խորհրդի ապրելը հավասարազոր է կիսատ և անիմաստ ապրելուն: Մեզանում ապրող տգիտությունը փորձում է ջնջել Ծիրանի խորհուրդը: Եվ մենք ասում ենք` Ծիրանի՛ խորհուրդ, հինավուրց իմաստնությամբ դարձրո՛ւ մեզ գիտակից և օգնի՛ր վերադառնալ ինքնության այն արմատներին, որոնցով մեզ ճանաչել են որպես լուսաբեր հողի տերեր և կոչել` Երկիր Ծիրանի:

Զարուհի Փոստանջյան
04.03.2017թ.

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի

 



Նման նյութեր