
Մարտի 4-ին Մոսկվայում կայացած մուայթայի մրցաշարում մարզիկներ Գոռ Նազարյանը (57 կգ) և Արմեն Գրիգորյանն (71 կգ) իրենց քաշային կարգում դարձել են չեմպիոններ:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը նշում է, որ մրցաշարը որակավորման բնույթ է կրել, որի շնորհիվ երկու մարզիկներն էլ վաստակել են հետագա մրցաշարերին մասնակցելու ուղեգրեր:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիան Արտակ Բրուտյանի գլխավորությամբ շարունակում է աշխատանքներ տանել մեր երկրում մարզաձևը զարգացնելու և արտասահմանյան տարբեր մրցաշարերում երկրի դրոշը բարձր պահելու համար:
armsport.am