
Պորտուգալիայի առաջնության 24-րդ տուրում «Մարիտիմուն» նվազագույն հաշվով հաղթեց «Սետուբալին»:
Տանտերերի կազմում աչքի ընկավ Ֆրանսերժիուն: «Մարիտիմուի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
24 տուրից հետո «Մարիտիմուն» զբաղեցնում է Պորտուգալիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
armsport.am