Յուրա Մովսիսյանը մասնակցել է «ՌՍԼ»-ի մրցաշրջանի անդրանիկ խաղին
Advertisement 1000 x 90

Յուրա Մովսիսյանը մասնակցել է «ՌՍԼ»-ի մրցաշրջանի անդրանիկ խաղին

Ամերիկայում մեկնարկել է ՄԼՍ-ի ֆուտբոլային լիգայի նոր մրցաշրջանը:

Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցաշրջանի առաջին հանդիպումը անցկացրեց` մրցելով «Տորոնտո»-ի հետ: Խաղի ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց` ոչ-ոքի 0:0:

Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխրինվեց 68-րդ րոպեին:

Հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոլթ Լեյք»-ը կանցկացնի մարտի 11-ին: