Ռաուլ Կաստրոն քննադատել է Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կառուցելու Թրամփի պլանները
Advertisement 1000 x 90

Ռաուլ Կաստրոն քննադատել է Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կառուցելու Թրամփի պլանները

Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատության է ենթարկել Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պլանները:

«Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կառուցելու մտադրությունն իռացիոնալության դրսևորում է ոչ միայն այդ եղբայրական երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի նկատմամբ»,- հայտարարել է Կաստրոն Ամերիկայի ժողովուրդների համար բոլիվարական դաշինքի (ԱԺԲԴ)՝ մարտի 5-ին Կարակասում բացված գագաթնաժողովում, հավելելով, որ Կուբան այս հարցում համերաշխ է Մեքսիկայի ժողովրդի հետ: Կուբայի ղեկավարի խոսքը մեջբերում է Granma թերթը:

Կաստրոյի կարծիքով՝ «միգրանտներին կարելի է կանգնեցնել ոչ թե պարիսպների օգնությամբ, այլ համագործակցության, փոխըմբռնման և հաշտության միջոցով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր