Շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում. Անի Լուպեն՝ «Ազիզյաններ» սիթքոմի մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում. Անի Լուպեն՝ «Ազիզյաններ» սիթքոմի մասին. life.panorama.am

Կարճատև դադարից հետո «Ազիզյաններ» սիթքոմը սկսել է իր երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Առջևում հեռուստադիտողին սպասվում են նոր զարգացումներ, հետաքրքիր ու ծիծաղաշարջ իրավիճակներ, որոնցում կհայտնվեն սիրված հերոսները:

Life.panorama.am-ը սիթքոմի նոր զարգացումների մասին խոսել է դերասանուհի Անի Լուպեի հետ, ով, ինչպես հայտնի է, Ազիզյանների ընտանիքի մայրիկի կերպարն է մարմնավորում:

«Մենք արդեն սկսել ենք մեր սիրելի աշխատանքը, հեռուստադիտողին շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում, որի մանրամասների մասին, բնականաբար, չեմ հայտնի որպեսզի էլ ավելի հետաքրքիր լինի հեռուստադիտողին»,- նշեց դերասանուհին ու ավելացրեց.- «Հաջող փորձը էլ ավելի պարտավորեցնող է, սակայն ինքս երկու եթերաշրջանների դեպքում էլ առանձնակի ուշադրություն եմ դարձնում իմ կերպարին, որպեսզի այն ընդունվի ու սիրվի»:

Ինչպես հայտնի է, Անի Լուպեն նաև երգում է, պարզվում է, որ նա նպատակ ունի տեսահոլովակով հանդես գալ. «Իհարկե, ցանկություն ունեմ տեսահոլովակ նկարահանել, կարծում եմ, դա շատ չի ուշանա, ուղղակի այս պահին մի քանի անավարտ գործեր ունեմ, որոնք վերջացնելուց հետո կպլանավորեմ այն»,- տեղեկացրեց երգչուհի դերասանուհին:

Հետևելով Անի Լուպեի սոցիալական էջերի հրապարակումներին, անմիջապես հասկանալի է դառնում, որ նա սիրում է կյանքն ու վայելում է ամեն վայրկյանը: Անին վստահեցնում է. «Լավատես լինելն ինձ համար ստացվելիք չէ, այլ կենսակերպ: Ես հատուկ բաներ չեմ անում դրա համար»:

Նկատառմանը, թե տպավորություն է, որ Անի Լուպեն ընդհանրապես չի տխրում ու բարկանում, և հարցին, թե իրականում ի՞նչը կարող է նրան հունից հանել, պատասխանեց.- «Շատ բաներ կան, որ ինձ կարող են բարկացնել: Օրվա ընթացքում կարող են լինել մի շարք անկանխատեսելի երևույթներ, որոնք չեմ կարող թվել: Միակ բանը, որ ինձ բարկացնում է ամեն օր, իմ խիղճն է, որը հաճախ ինձ խանգարում է»:

life.panorama.am

 

 



Նման նյութեր