2016 թ. սեպտեմբերի 14 և 15-ին, Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական համալսարանում` МГУ, տեղի կունենա «Հայկական Սփյուռքը և հայ-ռուսական հարաբերությունները. անցյալը և ներկան» գիտաժողովը: Հանդիպման նպատակը՝ գնահատել հայերի, այլ ազգերի հետ հարաբերությունների փորձը և այն դերը, որ խաղացել է հայկական Սփյուռքը Ռուսաստանի և համաշխարհային պատմությունում:
Գիտաժողովը կդառնա նշանակալից ռուսական հայագիտության ուսումնասիրությունների ոլորտում, առաջին անգամ խնդիրը կներկայացվի ակադեմիական հարթությունում, կմիավորի ոլորտի առաջատար մասնագետներին՝ Մոսկվայի համալսարանի և պատմության ֆակուլտետի բազայի հիման վրա:
Միջոցառմանը կմասնակցեն հայագիտության շուրջ 100 մասնակից, աշխարհի ավելի քան 16 երկրից և 50 քաղաքներից, որոնց թվում են Սերգեյ Կարպովը (Ռուսաստան, Մոսկվայի համալսարան), Աշոտ Մելքոնյանը (Հայաստան, ԳԱԱ), Ժերար Դեդեյանը (Ֆրանսիա, Պոլ Վալերի Մոնպելիեի համալսարան), Ռայմոն Գևորգյանը (Ֆրանսիա, Սեն-Դենի Փարիզ 8 համալսարան), Կլոդ Մութաֆյանը (Ֆրանսիա), Սեպուհ Ասլանյանը (ԱՄՆ, Կալիֆորնիական համալսարան) և այլք:
Գիտաժողովը կազմակերպվել է МГУ-ի և հայագիտական հետազոտությունների «ԱՆԻՎ» փոխհամագործակցության շրջանակում: Գլխավոր ինֆորմացիոն գործընկերն է Aurora միջազգային նախագիծը:
Քննարկվող թեմաներն են.
- Հայաստանի և Ռուսաստանի պատմական անցքերը 10-21 դդ.
- Հայկական Սփյուռքի պատմությունը Ռուսաստանում:
- Հայկական Սփյուռքը աշխարհում:
- Հայկական Սփյուռքի և Հայաստանի մշակույթն ու արվեստը:
- Աղբյուրագիտության և պատմագրության խնդիրները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը: