Մեծ Բրիտանիայի Ուարվիքի համալսարանում մարտի 4-ին տեղի ունեցած TEDxWarwick 2017-ի ժամանակ 12 մասնակիցներ թվում ելույթ է ունեցել նաև թութսի մարդասեր, մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ հայերի հիմնած «Ավրորա» միջազգային մրցանակի դափնեկիր (Երևան, 2016) Մարգարիտ Բարանկիցեն:
Ինչպես «Արևելքին» տեղեկացնում է համաժողովին ներկա գտնված հայ մասնակցիներից մեկը՝ դահլիճում ներկա մոտ 1500 հոգին հոտնկայս ծափահարություններով է ընդունել Մարգարիտ Բարանկիցեի ելույթը: Ըստ մեր զրուցակցի, բանախոսներից իր ելույթով եւս մեկ անգամ դահլիճին «ոտքի է հանել» աֆրիկյան ծագումով մեծ բրիտանացի արկածախնդիր ճանապարհորդ Մայլս Հիլթըն Բարբըրը, որ, չնայած կույր լինելուն, օդային և ցամաքային մի շարք փոխադրամիջոցներ է վարել, ռեկորդներ սահմանել, մասնակցել արշավների, ճանապարհորդել անապատներով և ամբողջ իր գործունեությունն ուղղել կույրերի խնդիրների իրազեկմանը:
Մարգարիտ Բարանկիցեի ելույթը եղել է իր կյանքի ու գործունեության մասին, իսկ վերջում նա ներկաներին խորհուրդ է տվել չվախենալ ոչնչից, դեմ գնալ օրենքներին և խիզախել: «Դահլիճն անկեղծորեն ջերմացավ մանկական անմեղությամբ, պայծառ ժպիտով և փայլուն դեմքով սևամորթ կնոջ խոսքերից, որ ստիպեց մասնակիցներին՝ կանգնել, բռնել միմյանց ձեռքերն ու ժպտալ»,-նշում է մեր զրուցակիցը:
Ուարվիքյան TEDx-ի 12 մասնակիցներն էլ իրենց ելույթներում պատմել են խիզախելու և աշխարհը փոխելու քայլերի մասին:
Ուարվիքի համալսարանը բարձր վարկանիշ ունեցող եվրոպական համալսարաններից մեկն է, որը 2009-ից միացել է TED միջազգային կազմակերպության TEDx ծրագրին:
Երևանը նույնպես միացել է TED միջազգային հարթակին. TEDxYerevan-ն այս անցկացվելու է աշնանը: