Life-ը հայտնում է, որ Դիմա Բիլանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։ Բժշկական հետազոտություններից հետո պարզվել է, որ երգիչը ողնաշարի հատվածում երեք ճողվածք ունի, որոնք սեղմում և ուժեղ ցավեր են առաջացնում։ Թեև բժիշկները պնդում են, որ երգչին վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Բիլանը հրաժարվում է վիրահատությունից, քանի որ վախենում է, որ չի կարողանա վերականգնվել մինչև «Голос»-ի հաջորդ նկարահանումները։
«Ես հանգստանում եմ։ Չեմ ցանկանում ամբողջ երկրին հայտնել առողջական վիճակիս մասին, սակայն թաքցնել ևս չեմ կարող։ Այժմ ինձ հետ բժիշկներ են աշխատում, ես հետևում եմ նրանց խորհուրդներին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են։ Վստահ եմ, որ ամեն բան լավ կլինի»,- հայտնել է Բիլանը։