Նախարարներն այսօր կես ժամ «հարևանություն էին անում» պատշգամբում. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախարարներն այսօր կես ժամ «հարևանություն էին անում» պատշգամբում. aravot.am

Այսօր կեսօրից ժամեր անց սփյուռքի և մշակույթի նախարարներն իրենց ընդհանուր պատշգամբում սուրճ էին վայելում։ Այդ պատշգամբը կիսված էր արգելափակոցով, իսկ այսօր ուշադիր նայեցինք՝ պատնեշը քանդված էր։ Սկզբում նախարար Ամիրյանն անցավ պատշգամբի անտեսանելի «սահմանը», ծաղիկներով հյուր գնաց նախարար Հակոբյանին, ապա միասին դուրս եկան «ընդհանուր տարածք»։ Տիկին Հակոբյանն էլ դատարկաձեռն չէր։

Մշակույթի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես նախարար Արմեն Ամիրյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորել է դրկից հարևան նախարար Հրանուշ Հակոբյանին։

Ամբողջությամբ՝ aravot.am