Estet-portal.com կայքը գրում է, որ շատ կարևոր է 2-րդ տիպի շաքարային դիաբետի նշաններն իմանալը, քանի որ դա հնարավորություն կտա կանխարգելել բարդությունները։ Չվերահսկվող դիաբետը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, ինչը բացասական ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա։ Եթե նկատել եք այս նշանները, դիմեք մասնագետի օգնությանը։
Մշտական ծարավ
Սա ամենատարածված նշաններից մեկն է։ Եթե բերանում չորություն եք զգում, մշտապես ցանկանում եք ջուր խմել, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
Սով
Ախորժակի անսպասելի մեծացումը, հատկապես քաղցր ուտելու անհագ ցանկությունը կարող են վկայել շաքարային դիաբետի առկայության մասին։
Քաշի կորուստ
Եթե նկատում եք, որ քաշի կորուստ ունեք, բայց չեն փոխվել թե սննդակարգը, թե ֆիզիկական ակտիվության աստիճանը, հարկավոր է ուշադրություն դարձնել։ Սա կարող է վկայել դիաբետի առկայության մասին, չնայած կարող է բազմաթիվ այլ գործոնների հետևանք լինել։
Հաճախակի միզարձակություն
Դիաբետի առկայության դեպքում կարող է հաճախակի միզարձակություն առաջանալ։
Տրամադրության անկումներ
Շաքարի մակարդակի փոփոխության հետ փոփոխվում է նաև տրամադրությունը։ Եթե սա դառնում է պարբերական երևույթ, խնդիրը կարող է շաքարային դիաբետը լինել։
Վատ քուն
2-րդ տիպի շաքարային դիաբետի նշաններից մեկը կարող է վատ քունը լինել, որի պատճառը հաճախ զուգարան գնալու ցանկությունը, անհարմարության զգացումը կարող են լինել։
Ոտնաթաթերի թմրածություն կամ ցավ
Սիրտ-անոթային համակարգի խնդիրների առկայության դեպքում կարող եք նկատել այս նշանները։
Մաշկային խնդիրներ
Մաշկի վրա կարող են առաջանալ մուգ կետեր, այն կարող է չորանալ, կարող է քոր զգացվել։
Վերքերի ուշ ապաքինում
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել արյան շրջանառության խանգարման, ինչի արդյունքում վերքերի ապաքինման ժամկետը երկարում է։
Հոգնածություն
Մշտական հոգնածությունը ևս դասվում է դիաբետի նշանների ցանկին։ Պետք է հիշել, որ սա կարող է վկայել մի շարք այլ խնդիրների մասին ևս։
Վարակներ
Դիաբետով տառապող անձանց շրջանում սնկային վարակներն ավելի հաճախ են հանդիպում։ Նրանք խոցելի են նաև միզասեռական համակարգի վարակների նկատմամբ։
Տեսողություն և լսողության խանգարում
Ըստ մասնագետների՝ լսողության վատացման պատճառը ներքին ականջում նյարդերի և արյունատար անոթների վնասումն է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը