Կաթվածն աշխարհում մահացության ամենատարածված պատճառներից մեկն է։ Setmar.ru կայքը գրում է, որ հնարավոր չէ հիվանդությունը կանխարգելել 100 տոկոսով. այն կարող է ախտահարել ցանկացած տարիքի անձի օրգանիզմը, բայց տարիների ընթացքում առաջացման հավանականությունը մեծանում է։ Կայքը ներկայացրել է մի քանի կանոն, որոնք կօգնեն կանխարգելել կաթվածը։
Ե՞րբ եք չափել ճնշումը վերջին անգամ
Տարիքը բացարձակապես կարևոր չէ։ Հաճախակի սթրեսը և լարվածությունը կարող են ծանր հետևանքների հանգեցնել։ Հիպերտոնիան կարող է հանգեցնել բազմաթիվ անցանկալի հետևանքների, այդ թվում՝ կաթվածի։
Հետևեք արյան մեջ շաքարի մակարդակին
Դիաբետը կարող է դառնալ կաթվածի առաջացման պատճառներից մեկը։ Մի մոռացեք դիմել մասնագետի և պարբերաբար ստուգումներ անցնել։
Օգտագործեք մթերք, որը կօգնի իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող է դառնալ, այդ պատճառով էլ հարկավոր է պարբերաբար ստուգվել, հետևել սննդակարգին և ֆիզիկական ակտիվություն դրսևորել։
30 րոպե հատկացրեք քայլելուն, ևս 20 րոպե՝ ֆիզիկական վարժություններին
Ակտիվ կենսակերպը կաթվածի կանխարգելման անհրաժեշտ միջոցներից մեկն է։ Օրգանիզմը թթվածին է ստանում, ամրանում է սիրտը, վերականգնվում է արյան շրջանառությունը, ուղեղը ստանում է սնուցում։
Կիտրոնով ջուր խմեք՝ օրգանիզմը մաքրելու, ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար
Հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է առողջ քաշ ունենալ։ Այդ գործում ձեզ կարող է օգնել նաև կիտրոնով ջուրը, որը լավացնում է արյան շրջանառությունը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից, լավացնում է սրտի և լյարդի աշխատանքը, կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ամրացնել իմունիտետը։
Թողեք ծխելը
Ծխելը ծախսատար է, միևնույն ժամանակ՝ բազմաթիվ ռիսկեր է պարունակում։
Հիշեք նշանները, որոնք վկայում են կաթվածի մասին.
մարմնի մի հատվածի թմրում, օրինակ՝ հիվանդը չի զգում ձեռքը,
չի կարողանում նորմալ խոսել,
հոգնածություն,
ուժեղ գլխացավ, որն ուղեկցվում է փսխումով։
Հետևեք մտքերին և զգացմունքներին
Դրական էմոցիաները շատ կարևոր են առողջության համար։ Ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրեք, հաճելի զբաղմունք գտեք, ժամանակ տրամադրեք հետաքրքրություններին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը