Հալ Սիթիի ֆուտբոլիստը պատմության մեջ է մտել
Advertisement 1000 x 90

Հալ Սիթիի ֆուտբոլիստը պատմության մեջ է մտել

«Հալ Սիթիի» կիսապաշտպան Սեմ Կլյուկասը 5 տարվա ընթացքում գոլի հեղինակ է դարձել անգլիական 5 տարբեր դիվիզիոններում:

Օրեր առաջ նա գոլի հեղինակ էր դարձել Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի` «Լեսթերի» հետ խաղում (1:3):

2012-2013 մրցաշրջանում նա «Հերեֆորդի» կազմում գոլ է խփել Կոնֆերենցիայում: Հաջորդ մրցաշրջանում նա «Մենսֆիլդի» կազմում աչքի է ընկել Երկրորդ լիգայում: 2014-2015 մրցաշրջանում նա «Չեսթերֆիլդի» կազմում գոլ է խփել Առաջին լիգայում, իսկ հաջորդ տարի «Հալ Սիթիի» հետ Չեմպիոնշիփում:

armsport.am