Աթլետիկա. Հայ մարզիկները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը
Advertisement 1000 x 90

Աթլետիկա. Հայ մարզիկները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

Մարտի 5-ին Բելգրադում ավարտվել է ծածկած մրցատարածությունում Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանից մասնակցում էր 5 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ մարզիկներին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

Եռացատկում Լևոն Աղասյանը երեք անգամ 0 միավոր է ստացել: Ամալյա Շարոյանը 400 մետրը վազել է 56.07 վայրկյանում, իսկ հեռացատկին չի մասնակցել վնասվածքի պատճառով:

Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցների արդյունքներն են` Գայանե Չիլոյան (վազք, 60մ)` 7.58, Տիգրան Մկրտչյան (վազք, 800 մ)` 1.53.54, Երվանդ Մկրտչյան (վազք, 1500 մ)` 3.54.53:

armsport.am