Նազիկ Արմենակյանի աշխատանքն ընդգրկվել է աշխարհի 34 կին լուսանկարիչների ընտրանու մեջ. լուսանկար. arevelk.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նազիկ Արմենակյանի աշխատանքն ընդգրկվել է աշխարհի 34 կին լուսանկարիչների ընտրանու մեջ. լուսանկար. arevelk.am

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի  «Վերապրածներ»  գրքի լուսանկարներից մեկն ընդգրկվել է Time ամսագրի ընտրանու մեջ, որը ներկայացնում է աշխարհի 34 երկրներից կին լուսանկարիչների աշխատանքները: Լուսանկարներն ընտրել են միջազգային հայտնի կուրատորներն ու խմբագիրները,  որոնք հնարավորինս անաչառ կերպով կազմել են ժամանակակից կին լուսանկարիչների երեք տասնյակը:

Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ»-ը, մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում: Լուսանկարիչն այն ստեղծել է տասը տարվա ընթացքում: «Վերապրածներ» ֆոտոգիրքը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի երկրորդ գիրքն է «Մենակության շտամպ»-ից հետո:

Հեղինակավոր Time-ում տպագրվելու առթիվ Նազիկ Արմենակյանն «Արևելք»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում այն մեծ գնահատական է համարում. «Ուրախ եմ և հպարտ»,- ասաց լուսանկարչուհին:

Ընտրված լուսանկարը. հեղինակ՝ Նազիկ Արմենակյան

arevelk.am