«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպությունից` ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչպես նշում է կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն, 2016 թվականի գարնանը մրցույթի ժամանակ տեսել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումը և տպավորվել: Ըստ նրա, ճապոնական երգերը կհնչեն և կտարածվեն ամբողջ աշխարհով երգչախմբի կատարմամբ: