
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կկայանա երկու պատասխան հանդիպում:
Իտալական «Նապոլի»-ն սեփական հարկի տակ կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Ռեալ»-ը՝ 3:1:
Տուրի մյուս խաղում անգլիական «Արսենալ»-ը Լոնդոնում ուժերը կչափի Մյունխենի «Բավարիա»-ի հետ: «Զինագործները» նախորդ խաղում պարտվել էին խոշոր` 5:1 հաշվով:
Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: