Ձյունիկ Վարդանյանի գաղտնի ընկերը բացահայտված է. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ձյունիկ Վարդանյանի գաղտնի ընկերը բացահայտված է. life.tert.am

«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը ընտրյալ ունի։ Այս լուրը համացանցում տարածում գտավ այն ժամանակ, երբ դերասանուհին Վալենտինի օրը ընկերոջ հետ լուսանկար հրապարակեց Ինստագրամի իր էջում, սակայն գաղտնի էր պահում նրա մասին տվյալները։

Ձյունիկը չմեկնաբանեց ընտրյալ ունենալու մասին լուրերը, դրանից հետո էլ հազվադեպ է լուսանկար հրապարակում սիրելիի հետ։

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Ձյունիկի ընկերը 21–ամյա Մեսրոպ Խաչատրյանն է։ Նա Ամերիկյան համալսարանի ուսանող է։ Մեծացել է ֆինանսապես ապահովված ընտանիքում։ Սիրելիի մասին խոսելու համար կրկին կապ հաստատեցինք դերասանուհու հետ։

«Որևէ մեկնաբանություն չեմ տալիս։ Անձնականիս մասին չեմ ցանկանում խոսել»,– կրկին ասաց Ձյունիկը։

Ամբողջը՝ life.tert.am