«Ես դեռ չեմ մահացել». Շաքրո Մոլոդոյը զգուշացրել է «գողական աշխարհին»
Advertisement 1000 x 90

«Ես դեռ չեմ մահացել». Շաքրո Մոլոդոյը զգուշացրել է «գողական աշխարհին»

Life.ru-ի փոխանցմամբ, ռուսական մաֆիայի պարագլուխ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), ով գտնվում է կալանքի տակ, դիմել է «գողական աշխարհին»: Շաքրո Մոլոդոյն իր գործընկերներին հայտնել է այն մասին, որ չի պատրաստվում զիջել առաջնորդի իր դիրքերը՝ նշելով, որ նրանք, ովքեր ազատության մեջ են, չպետք է իրեն փոխարինող գտնեն:

Շաքրոն իր ուղերձում ասում է, որ նա նստած է, սակայն դեռևս չի մահացել: Իր ուղերձում նա հասկացնել է տալիս, որ դեռ վաղ է իրեն զրկել գողական աշխարհի թագից, գրում է Life.ru-ն, նշելով նաև, որ հաղորդագրությունը տարածվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ձերբակալել են «գողական գահի» գլխավոր թեկնածուներից մեկին՝ ծնունդով Սվերդլովի շրջանից  Յուրի Պիչուգինին (Պիչուգա մականունով): Նրան ձերբակալել էին Մոսկվայում փետրվարի 18-ին:



Նման նյութեր