Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի» թատրոնի պարուհի Իռեն Ուլիխանովան, ով նախկինում հաճախ էր երեւում էկրաններին` մասնակցելով հեռուստատեսային տարբեր նախագծերի, վերջին շրջանում, կարծես, պասիվացրել է իր գործունեությունը: «Ժողովուրդ»-ը պարուհու հետ զրուցել է նրա ներկայիս ծրագրերի, պարարվեստի ոլորտի բացերի եւ այլ թեմաների շուրջ:
– Իռե՛ն, առաջիկայում Ձեզ կտեսնե՞նք հեռուստատեսային նոր նախագծերում:
– Ինձ մոտ այժմ ստեղծագործական շրջան է, ունեմ պարային խմբեր, «Հոգու եւ պարի» թատրոնի փորձավարն եմ, դասավանդում եմ ԵՊՀ ուսանողների, փոքրիկների: Հեռուստատեսային նախագծերում դեռեւս մասնակցություն չունեմ, բայց, կարծում եմ, առաջիկայում կունենամ:
–Նկատելի է, որ ինչպես երգարվեստի, այնպես էլ Ձեր ոլորտի համերգները պակասել են, ավելի հազվադեպ են կազմակերպվում նման միջոցառումներ:
-Այո՛, ցավալի է, բայց եթե պարային խումբը պետական չէ, համերգներ կազմակերպելը նրա համար դժվար է դառնում: Պետական խմբերին, որքանով տեղյակ եմ, պետությունը տրամադրում է դահլիճներ, եւ նրանք վարձակալության խնդիր չեն լուծում: Իսկ ոչ պետական խմբերը կանգնում են ֆինանսական խնդիրների առաջ: Շատ կցանկանամ, որ մեր մշակույթի նախարարը ուշադրություն դարձնի այս խնդրին, եւ, բացի այդ, կուզենամ, որ մեր երկրում հաճախակի կազմակերպվեին պարային մրցույթներ, մրցանակաբաշխություններ եւ այլն: Դրանք ոգեւորիչ կլինեն նաեւ այն պարողների համար, որոնք, ավարտելով ուսումնական հաստատությունները, հաճախ չեն պատկերացնում` ինչպես պետք է դասավորեն իրենց ապագան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am