Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում
Advertisement 1000 x 90

Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ կանանց` գրելով.

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Մեր հայրենիքի համար բախտորոշ փուլերում դուք միշտ էլ ամուր կանգնած եք եղել մեր կողքին` արժանապատվորեն կրելով ձեզ բաժին հասած բոլոր փորձությունները: Անուրանալի է ձեր կարևոր դերակատարությունը մեր զավակներին դաստիարակելու, կրթելու, նրանցից լավ մարդ ու արժանապատիվ քաղաքացի կերտելու գործում: Գարնանային այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առիթով մաղթում եմ, որ արժևորված ու գնահատված լինեք ձեր ընտանիքներում, հասարակական-քաղաքական կյանքի այն բոլոր բնագավառներում, որտեղ դուք գործունեություն եք ծավալում : Թող գեղեցկությունը, ներդաշնակությունն ու առողջությունը երբեք չլքեն ձեզ: Ձեր ներկայությամբ շարունակեք բոլորիս հոգիներում ամրացնել ազնիվ ձգտումները դեպի գեղեցիկն ու բարին»:



Նման նյութեր