Բնավորությունն՝ ըստ ոտքերի ձևի
Advertisement 1000 x 90

Բնավորությունն՝ ըստ ոտքերի ձևի

Gretpicture.ru կայքը գրում է, որ ոտքերի ձևը կարող է որոշ բաներ պատմել մարդու բնավորության մասին:

1. Խոսում է ստեղծագործ մարդու մասին: Այսպիսի մատներ ունեցող մարդիկ շատ խելացի են և միշտ ստեղծագործ լուծումներ են գտնում ցանկացած խնդրի լուծման համար: Սակայն երբեմն ինքնավստահության բացակայության պատճառով կեսից թողնում են արդեն սկսած գործը:

2. Մատների այսպիսի ձև ունեցող մարդիկ լի են էներգիայով և ստեղծագործող են: Միշտ կարող են տեր կանգնել նրան, ինչին հավատում են:

3. Սա խոսում է լիդերի հատկությունների մասին: Այսպիսի մարդկանց գլխավոր նպատակը գործունեության ցանկացած ոլորտում հաջողություն ունենալն է: Եվս մեկ հետաքրքիր փաստ: Հնդկական որոշ լեգենդներում պատմվում է այն մասին, որ մայրերն իրենց որդիներին թույլ չէին տալիս ամուսնանալ կանանց հետ, ում ոտքերն այս տեսքն ունեին: Դա համարում էին իշխող բնավորության դրսևորում:

4. Այսպիսի մարդկանց համար գլխավոր արժեքն ընտանիքն ու մոտ ընկերներն են: Այս մարդիկ առանձնանում են լսելու և կարեկցելու ընդունակությամբ: Երբեմն նրանք ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, ինչը վնասում է նրանց:

5. Խոսում է ամբիցիոզության, բայց պատասխանատվություն վերցնելու ցանկության բացակայության մասին: Այսպիսի մարդիկ գրավիչ են, սակայն երբեմն միամիտ են, ինչպես երեխան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am