Այս խորհուրդներն օգնել են հազարավոր մարդկանց:
1. Հրաժարվեք կոֆեինից:
Առողջ սնունդը, լիարժեք քունը, կանոնավոր ֆիզիկական վարժություններն էներգիայի ավելի մեծ չափաբաժին կտան, քան կոֆեինը:
2. Աղոթեք կամ մեդիտացիա արեք առավոտյան, կեսօրին և երեկոյան:
Կարևոր չէ, թե Դուք ինչ կանեք, կարևորը մտքի հստակեցումն ու կենտրոնացումն են:
3. Դադարեք օգտագործել զտված շաքար:
Համաձայն բժիշկ Ուիլյամ Մարտինի ուսումնասիրությունների, զտված շաքարը թույն է, քանի որ այն ամբողջությամբ մաքրված է բնական վիտամիններից և հանքային նյութերից:
4. Շաբաթվա մեջ 24 ժամ հրաժարվեք համացանցից:
Մենք սիրում ենք մեր կոֆեինը, շաքարը և համացանցը, բայց մենք կյանքում կշահենք, եթե սովորենք դրանք ճիշտ օգտագործել: Համացանցից հրաժարվելը թույլ կտա հասնել հոգևոր ներդաշնակության: Դուք կգնահատեք, թե որքան կապված եք Ձեր հարազատների հետ:
5. Լուրերին մի հետևեք և թերթեր մի կարդացեք:
Լուրերից հրաժարվելը Ձեր աշխարհընկալումն ավելի լավատեսական կդարձնի:
6. Ամեն օր պայքարեք Ձեր վախերի դեմ:
Շատ դեպքերում վախերը չհիմնավորված են: Մեր անվտանգության և հարմարավետության գոտիները չեն համապատասխանում: Օրինակ, անցանկալի զանգ կատարելը բացարձակապես անվտանգ է: Դուք դրանից չեք մահանա: Մի շփոթեք այդ հասկացությունները և ընդունեք, որ Ձեր հարմարավետության գոտուց դուրս գտնվող երևույթներն անվտանգ են:
7. Ասեք «Ոչ» մարդկանց, պարտավորություններին և հնարավորություններին, որոնցով Դուք հետաքրքրված չեք:
8. Օրվա ընթացքում 3 և ավելի անգամ Ձեր սիրելի մարդկանց ասացեք. «Ես քեզ սիրում եմ»:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան սեր (երախտագիտություն) արտահայտում եք Ձեր հարազատների հանդեպ, այնքան ավելի շատ են մարդիկ Ձեզ սիրում:
9. Լսեք աուդիոգրքեր. Ձեր ուղեղը կսկսի ավելի արագ և արդյունավետ աշխատել:
10. Օրվա մեջ առնվազն մեկ ժամ տրամադրեք հանգստին:
Հաջողության հասնելու վազքուղում մեզնից շատերը մոռանում են հանգստի մասին: Սակայն հանգիստը հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործոն է:
11. Տնտեսեք Ձեր եկամտի 10 տոկոսը:
Ծախսերի սահմանափակումը բարեկեցության հիմնական սկզբունքն է:
12. Օրվա մեջ պլանավորեք ընդամենը 3 կարևոր գործ:
«Եթե Դուք ունեք 3 առաջնահերթ նպատակ, ապա դժվար թե թեկուզ ինչ-որ բանի հասնեք»,- այսպես է կարծում ամերիկացի բիզնես խորհրդատու, գրող, հետազոտող Ջիմ Քոլինզը:
13. Առավոտյան ուղղեք Ձեր անկողինը:
Ըստ հոգեբանական հետազոտությունների, իրենց անկողինը հավաքող մարդկանց 71 տոկոսն իրենց երջանիկ են համարում: Իսկ իրենց մահճակալը չհարդարող բնակչության 62 տոկոսն իրեն դժբախտ է համարում: Վերը նշված 71 տոկոսը, ի տարբերություն անկողինը չհավաքող 62 տոկոսի, ավելի գոհ են իրենց աշխատանքից, հաճախ զբաղվում են սպորտով, ունեն առանձին բնակարան և իրենց պատշաճ հանգստի են արժանացնում:
Փորձեք, այն կխլի ընդամենը 30 վայրկյան:
14. Դարձեք լավ ընկերներ Ձեր ծնողների հետ:
Եթե Ձեր ծնողները Ձեզ հետ են, ամրապնդեք այդ հարաբերությունները և «վառեք կրակը»: Դուք կարող եք անսահման ուրախություն զգալ այս հարաբերություններից:
15. Օրվա մեջ գոնե մեկ անգամ սեղանի շուրջ նստեք Ձեր ընտանիքի հետ:
Կարևոր չէ, դա կլինի նախաճա՞շ, թե՞ ընթրիք: Միասին սեղանի շուրջ նստելը միասնություն է ստեղծում հարաբերություններում, ինչը չի կարող անել ոչ մի այլ մեթոդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը