«Մենք սենց բան չենք պայմանավորվել, դուրս է գալիս՝ ես Սեյրանին կանչել եմ, որ ինձ գովի». Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Մենք սենց բան չենք պայմանավորվել, դուրս է գալիս՝ ես Սեյրանին կանչել եմ, որ ինձ գովի». Կարեն Կարապետյան

Արմավիրի մարզում Էջմիածնի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանը իր խոսքում  անդրադարձավ Արմավիր մարզ վարչապետի այցին՝ ասելով.
«Քանի որ նստածներից մի քիչ ավելի շատ եմ ճանաչում, չեմ ասում, որ իմանաք մոտիկ եմ վարչապետի հետ, էտի սաղ աշխարհը  գիտի, էնենց չի, որ գլուխ եմ գովում, ուղղակի ես իրա աշխատանքի ոճը գիտեմ, երբ որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմը» ընդունեց 0 վիճակ էր, էդ ժամանակ մենք միշտ իրար հետ ենք»:
Կարեն Կարպետյանը ընդհատեց Սեյրան Սարոյանի խոսքը՝ ասելով. «Իմիջիայլոց ասեմ՝ մենք սենց բան չենք պայմանավորվել, դուրս է  գալիս՝ ես Սեյրանին կանչել եմ, որ ինձ գովի»:
Սեյրան Սարոյանն էլ պատասխանեց, որ ոչ թե գովում է, այլ ժողովրդին ասում է՝ ով է վարչապետը, ինչ ծրագրեր ունի։
«Ժողովրդի հետ պետի խոսես ճիշտ ազնիվ մաքուր, ժողովրդական լեզվով, ա-բ կետերից ժողովուրդը զզվել են, ավելի լավ ա խոսենք, թե ինչ կարանք անենք մեր ժողովրդի համար և ժողովուրդը  վաղվա ապագան տենա, էսօր ավելի հանգիստ եմ, որ դուք եք մեր կառավարության գլխին կանգնած։
Եթե էսօր մի բան էլ թերի կա, որ ժողովրդին անհանգստացնում է, կաշառք-մաշառք և այլ վատ երևույթներ, բայց  գյուղ չկա, որ  շուն չլինի, ես ասեմ այս էս  կոպալով  մեջներից  տփելու է, լարի»,- ասաց նա։
Սեյրան  Սարոյանը հորդորեց ընտրողներին  ճիշտ կողմնորոշվել և ևս մեկ  անգամ հիշեցրեց ՀՀԿ-ի կարգախոսը՝ «անվտանգություն և առաջընթաց»։
«Անվտանգությունը մեր նախագահն է, առաջընթացը մեր վարչապետն ա, ամեն մարդ, որ իրա գործով զբաղվի մեր դեմ խաղ չի լինի»,- ասաց նա։


Նման նյութեր