Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Քանի տարի է ասում են. Ռուսաստանում Հայաստանի դեսպանը չի՛ համապատասխանում իր պաշտոնին: Ռեակցիա չկա: Երևան է գալիս ինչ-որ Սալավյով, ու ասում. «Կարեն Կարապետյանն ընկերս ա, Օլեգ Եսայանն էլ՝ լավ չի աշխատում, Բյուլբյուլօղլին ավելի լավ ա աշխատում, տավարիշչի՛»: Ու ժամեր անց Օլեգ Եսայանին հանում եք:
Քանի տարի է ասում են. Հայաստան-Բելառուս հարաբերություններն աննորմալ են: Առինջում բոստանի ծերը դեսպանատուն բացած երկրում մենք էլ ունենք երկու ցենտներանոց թթվի քար դեսպան: Էլի ռեակցիա չկա: Մինչև Լապշինի խայտառակությունը չպայթեց:
Հիմա ասում եմ. Յուրիկ Վարդանյանը բարձրակարգ սպորտսմեն է, բայց դա, մեղմ ասած, բավարար չէ դեսպան աշխատելու համար: Հայաստան-Վրաստան հարաբերությունները ծանր բան է, բայց շտանգիստով չի, որ հարցերը լուծվում են, ու «Միմինո»-ի ռեժիմից վաղուց պետք է դուրս բերվեն էդ հարաբերությունները:
Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ էս տարրական բանը վերջիվերջո տեղ հասնի: Դիվանագիտությունը լածիրակության հարթության վրա դնել չի՛ կարելի, ես ձեր իմացած անվտանգությունն ու առաջընթացը…»: