Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում «Ֆրանսիայի տուն». ՀՀ Նախագահը հյուրընկալվել էր Փարիզի քաղաքապետարանում
Advertisement 1000 x 90

Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում «Ֆրանսիայի տուն». ՀՀ Նախագահը հյուրընկալվել էր Փարիզի քաղաքապետարանում

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանի «Հանդիսությունների» սրահում ՀՀ Նախա գահն ու Փարիզի քաղաքապետը ելույթներ ունեցան հավաքված փարիզահայ համայնքի ներկայացուցիչների առջև:

«Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում, մի քաղաքում, որը պատմության ընթացքում շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել, այլ շարունակել է ծաղկել ու բազմանալհավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը պատմության, գեղեցկության, կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասեին` հարստանալով և հարստացնելով»,- նշեց ՀՀ Նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով` նաև Անն Իդալգոյի շնորհիվ է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը,  մասնավորապես, Փարիզի հետ: «Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն  պահերին` խոսքս Երևան կատարած ձեր այցերի մասին է ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկին քաղաքապետմենք երջանիկ կլինենք, եթե դուք հաջորդ տարի այցելեք Երևան այն օրերին, երբ մենք նշելու ենք մեր մայրաքաղաքի` համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը»,- դիմելով Փարիզի քաղաքապետին` ասաց Սերժ Սարգսյանը:

«Փարիզի փողոցներով անցնելիս անհնար է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին ևվերջապեսայս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է: Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ ենև նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցոր ամրապնդվում և ընդլայնվում է»,- նշեց ՀՀ Նախագահը: Նրա խոսքով` ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականցվում ինչ պես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում` համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում, քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում: «Առանձնահատուկ կուզենայի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախներ ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքնում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականան, Փարիզում կհիմնվի Հայաստանի տուն, իսկ Երևանում Ֆրանսիայի տուն, ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` Փարիզում լինելով` կարելի է հասկանալ, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան և ֆրանսիականը: «Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստըկենսակերպ: Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ, եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունն ու Անրի Վեռնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը: Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին` վստահաբար կարելի է ասել, որ դուք ձեր ներդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականըդուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով»,- շեշտեց Հանրապետության Նախագահը:

Նրա խոսքով` այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, այդ կոլորիտը Հայաստանում ևս մոտիկից զգում ու գնահատում են: «Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով, նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին` դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը: Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի լսելի ու ավելի ճանաչելի: Հավատացած եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունները կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Եզրափակելով խոսքը` ՀՀ Նախագահը կրկին շնորհակալություն հայտնեց Անն Իդալգոյին` Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում անձնական ներգրավվածության համար: «Ձեր որոշմամբ էր, որ 2015թի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին` ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքիթո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ` ի նշան հայֆրանսիական բարեկամության հարատևման: Շատ շնորհակալ եմ»,- ամփոփեց երկրի ղեկավարը: