Հարբած կինն ավտոմեքենան թողել էր ռեստորանի կայանատեղիում. տեսեք, թե առավոտյան նա ինչ գրություն գտավ դիմապակու վրա… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարբած կինն ավտոմեքենան թողել էր ռեստորանի կայանատեղիում. տեսեք, թե առավոտյան նա ինչ գրություն գտավ դիմապակու վրա…

EnterTrain-ը ներկայացրել է Պաուլա Շուլցին, ով ընկերների հետ հանգստանում էր ռեստորանում: Մի քանի բաժակ խմելով՝ այս պատմության հերոսուհին հասկացավ, որ լավ կլինի ղեկին չնստել. իր ատոմեքենան թողեց ռեստորանի ավտոկայանում, տաքսիով տուն գնաց: Հաջորդ առավոտյան, գնալով ռեստորան, իր մեքենայի դիմապակու վրա թղթի կտոր գտավ: Ի զարմանս կնոջ՝ դա ոչ տուգանք էր, ոչ էլ չար բովանդակությամբ գրություն:

Դա շնորհակալություն էր ռեստորանի ղեկավարության կողմից: «Թանկագին այցելու, շնորհակալ ենք Ձեզ, որ ավտոմեքենան թողել եք մեր կայանավայրում: Մենք շատ շնորհակալ ենք, որ Դուք ղեկին չեք նստում ոչ սթափ վիճակում: Ի նշան հարգանքի այդպիսի պատասխանատու վարքի նկատմամբ՝ մենք Ձեզ համեղագույն հավի թևիկների 1-ֆունտանոց բաժնի կտրոն ենք նվիրում:

Գնահատեք կյանքը, Ձեզ լավ հանգստյան օրեր:

Ջեյ Մաքլին»:

Պաուլան հուզվել էր այդ նամակից և իր պատմությամբ կիսվել իր ֆեյսբուքյան ընկերների հետ:

Ամբողջությամբ՝ entertrain.1in.am



Նման նյութեր